Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մեղրով և դարչինով բաղադրատոմս. tert.am

Մեղրով և դարչինով բաղադրատոմս. tert.am

Բաղադրատոմսի տարրերն են մեղրն ու դարչինը, որոնց հիասքանչ միացությունը  բարենպաստ ու բուժիչ ազդեցություն է ունենում  մեր օրգանիզմի վրա` բուժելով մի շարք հիվանդություններ և խանգարումներ, ինչպես օրինակ` սրտի կաթվածի, բարձր խոլեսթերինի դեպքում և կանխում է մրսածությունն ու քաղցկեղը:

Այս բաղադրությունը բուժական նպատակներով կիրառվել է դարեր ի վեր, և զուր չէ, որ մեղրն անվանել են «աստվածների ուտելիք», իսկ դարչինի հատկություններն է՛լ ավելի արդյունավետ են դառնում, երբ համակցվում են մեկ այլ բաղադրիչի հետ: Այս մասին գրում է Healthy food star-ը` ներկայացնելով այն հիվանդությունները, որոնց ժամանակ օգտակար է մեղրի ու դարչինի խառնուրդը:

Արթրիտ

Արթիտով տառապող մարդիկ օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, պետք է  մեկ բաժակ ջրին ավելացնել 2 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին և ըմպել:

Բշտիկներ

Այս պարագայում անհրաժեշտ է խառնել 3 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին, ստացվում է մածուցիկ խառնուրդ, որն անհրաժեշտ է քսել բշտիկների և կարմիր հատվածների վրա երեկոյան ` քնելուց առաջ: Արդյունքը նկատելի է երկու շաբաթ կանոնավոր օգտագործումից հետո:

Միզապարկի բորբոքում

2 թեյի գդալ դարչինը և 1 թեյի գդալ մեղրը լուծելով մեկ բաժակ գոլ ջրում և ըմպելով, կարելի է վերացնել միզապարկում առաջացած մանրէները:

Սրտային խնդիրներ

Անհրաժեշտ է խառնել հավասար քանակությամբ դարչին և մեղր այնպես, որ մածուցիկ  խառնուրդ ստացվի: Այն կարելի է ուտել մարմելադի փոխարեն: Կանոնավոր օգտագործման պարագայում կնվազի խոլեսթերինի մակարդակն արյան մեջ և սիրտը պաշտպանված կլինի կաթվածից ու այլ հիվանդություններից:

Ավելորդ քաշ

Այս «կախարդական» խառնուրդն օգնում է ազատվել ավելորդ քաշից, քանի որ թույլ չի տալիս ճարպերին կուտակվել օրգանիզմում և մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից: Դրա համար պետք է 1 թեյի գդալ դարչինով մեկ բաժակ ջուր եռացնել, սառչելուց հետո ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ջրի կեսը պետք է խմել քնելուց առաջ, իսկ մյուս կեսն՝ առավոտյան, նախաճաշից կես ժամ առաջ:

Մազաթափության դեմ

Մազաթափությունը բուժելու համար պետք է խառնել 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ դարչինի հետ և լուծել տաք ձիթապտղի յուղի մեջ: Խառնուրդը պետք է քսել մազարմատներին` մերսելով գխլամաշկը: Այն պետք է թողնել 15 րոպե: Կանոնավոր օգտագործման դեպքում  մազերի առողջությունը կվերականգնվի:
 
Բարձր խոլեսթերին

Խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում 2 թեյի գդալ մեղրը և 3 թեյի գդալ դարչինը խառնել կես լիտր ջրում և ըմպել ստացված խառնուդը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. lekarifon.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ